Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

COVID-19. ախտանշանները. armeniamedicalcenter.am

COVID-19. ախտանշանները. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսը վիրուսների ընտանիք է, որը կարող է հայտնաբերվել ինչպես մարդու մոտ, այնպես էլ` կենդանիների: Սովորաբար, կորոնավիրուսները թեթև բորբոքային գործընթացներ են առաջացնում` շնչուղիներում: Ավելի լուրջ կլինիկական դեպքեր են գրանցվել SARS- և MERS-կորոնավիրուսներով վարակների ժամանակ: SARS-CoV-2 վիրուսը գենետիկորեն նման է SARS կորոնավիրուսին:
 
COVID-19 ախտանիշները առանձնահատուկ չեն և կարող են տարբերվել` ըստ արտահայտվածության աստիճանի:  Հիվանդությունը կարող է ընթանալ առանց հիվանդության ախտանշանների, սակայն կարող է նաև առաջացնել ծանր թոքաբորբ, իսկ վատագույն դեպքում` ռիսկի խմբի մարդկանց մոտ, կարող է մահացու ելք ունենալ:  Ի՞նչ է անում վիրուսը մեր օրգանիզմի հետ: Վնասու՞մ է այն, արդյոք, որևէ կոնկրետ օրգան:

Կորոնավիրուսով վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև: Հիշեցնենք, որ Heading 2 ռիսկի խմբի մեջ են մտնում քրոնիկական հիվանդությամբ մարդիկ, որոնց մոտ հիվանդությունն ավելի հաճախ է ընթանում բարդություններով, քան` մյուսների մոտ:  Ռիսկի խմբում են տարեցները և քրոնիկական հիվանդություններով տառապող մարդիկ, որոնց մոտ հաճախ հիվանդության լուրջ ձևերն են դրսևորվում:

Հիմնական ախտանիշներն են.

 

  • Գլխացավ
  • Հոտառության կորուստ
  • Քթի փակվածության զգացում
  • Հազ
  • Հոգնածություն և թուլություն
  • Մկանային ցավեր
  • Հարբուխ
  • Համի զգացողության կորուստ
  • Ցավ կոկորդում
  • Բարձր ջերմություն


Ավելի ծանր դեպքերում կարող են լինել.

  • դժվարացած շնչառություն,
  • ցավ` կրծքավանդակում,
  • խոսքի և շարժումների խանգարում:


Ներկա տվյալներով` COVID-19 վիրուսի ախտանիշները շատ նման են գրիպի ախտանիշներին: Վիրուսը կարող է առաջացնել հազ, բարձր ջերմություն և բերել շնչառության դժվարացման:  

Վիրուսով վարակումը տեղի է ունենում հիվանդի հետ սերտ շփման արդյունքում, որն ունի բնորոշ ախտանիշներ, առաջին հերթին` հազ:


Վիրուսի գաղտնի շրջանը մոտավորապես 2-14 օր է, միջինը` 5 օր:    

Կորոնավիրուսով վարակման կանխարգելման առաջնային միջոցառումներից է ձեռքերի հիգիենան:   

Կորոնավիրուսի վարակման մասին վկայում է, եթե առկա են հետևյալ ախտանշաններից.

  • հազ,
  • ջերմություն> 38°C,
  • դժվարացած շնչառություն,
  • ցավ` կոկորդում:


Գնահատե՛ք առողջական Ձեր վիճակը և գործե՛ք համապատասխան.

 

  • ախտանիշները թեթև են կամ չափավոր. մնացեք տանը, հետևեք սեփական վիճակին և մեկուսացեք,
  • ախտանիշները ծանր են (ջերմությունը> 38°C, հազ), մնացեք տանը և բժիշկ հրավիրեք,
  • առողջական վիճակը կրիտիկական է (դժվարացած շնչառություն` անհետաձգելի բուժօգնություն է անհրաժեշտ), զանգահարեք շտապօգնություն,  
  • սերտ շփում եք ունեցել COVID-19 վարակված մարդու հետ, մնացեք տանը, հետևեք Ձեր վիճակին և մեկուսացեք:  

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ